2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում․ Ռիտեր
«2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս, ինչպես նաև՝ Սոթքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք, և այդ միջադեպերը դադարել են։ Անցյալ տարվա մայիսից սկսած՝ արդեն այդ միջադեպերի քանակը կտրուկ նվազեց՝ մասնավորապես, մեր ներկայացուցիչ Կայա Կալասի այցելությունից հետո Բաքու, ապա՝ Երևան»,- Հանրայինի եթերում այս մասին նշել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկու Ռիտերը:
Ըստ նրա՝ կրակոցները դադարել են Վաշինգտոնյան համաձայնագրից հետո. գիշերը օդ կրակոցներ եղել են, բայց թիրախային կրակոցներ սահմանին՝ ոչ:
Մարկուս Ռիտերը հիշել է մի քանի ծավալուն միջադեպեր՝ 2023 թվականի ամռանը՝ Երասխում, Սոթքում, Ներքին Հանդում՝ 2024 թվականի փետրվարին:
