Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ու վավերացվի, սահմանին մեր կարիքն այլևս չի լինի. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

«Երբ սկսեցինք աշխատանքը 2023 թվականի փետրվարին, կար տպավորություն, որ Հայաստանն անվտանգ չէր. ակնկալվում էր նաև էսկալացիա: Տարիների ընթացքում այդ ամենն իհարկե փոխվեց. իրավիճակը հանգստացավ, ես կարող եմ ասել, որ Վաշինգտոնում օգոստոսյան իրադարձություններից հետո բավականին հանգիստ իրավիճակ է սահմանին»,-այսօր Հ1-ի եթերում նշել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Առաքելության ղեկավարը նկատել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո այլեւս իրենք առաքելություն չեն իրականացնի սահմանին։

Հանրային եթերում արձագանքելով դիտարկմանը, թե նախաստորագրված համաձայնագրում կա մի կետ, որ կողմերը չպետք է երրորդ կողմի ուժ բերեն սահման, Ռիտերն ասել է. «Մենք գիտենք, որ նման պլաններ կան: Այսինք՝ կան պլաններ, որ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի,  կարիք չի լինի մեր առաքելությունը լինի սահմանին, սակայն մենք շարունակելու ենք այցելել գյուղեր։ Ինչպես արդեն ասացի, դա տեղի կունենա, երբ խաղաղության համաձայնագիրը վավերացվի. այս պահին դա կառավարության ցանկությունն է, բայց այս պահին փոխհամաձայնություն էլ կա, որ շարունակենք մեր աշխատանքը»։

Ի դեպ,  Ռիտերը շուտով ավարտելու է աշխատանքը և դեռ հայտնի չէ, թե ով է լինելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս