Մակրոնի արևային ակնոցը շահույթ է բերել ակնոցն արտադրող ընկերությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արևային ակնոցի շնորհիվ բարձրացել է ակնոցն արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքը․ գրում է Reuters գործակալությունը։

iVision Tech ընկերության բաժնետոմսերի արժեքը հինգշաբթի գրեթե 28%-ով բարձրացել է, երբ Մակրոնի ելույթն արևային ակնոցով Դավոսի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումում վիրուսային տարածում գտավ համացանցում։

«Դա անշուշտ ցնցող ազդեցություն ունեցավ բաժնետոմսերի վրա», – Reuters-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆանո Ֆուլչիրը։

Բաժնետոմսերի աճն իտալական ընկերության շուկայական կապիտալիզացիային ավելացրել է մոտ 3.5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ըստ Մակրոնի գրասենյակի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահն արևային ակնոցով է ելույթ ունեցել աչքի արյունատար անոթի պայթելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031