Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, թե ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում․ Զելենսկի

«Ճիշտ մեկ տարի առաջ, հենց այս ֆորումում, ես ասացի, որ Եվրոպան պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվել: Մեկ տարի է անցել, և ոչինչ չի փոխվել»,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում անդրադառնալով նաև Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա նաև հիշեցրել է, որ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի բանտում է, իսկ Պուտինը՝ ոչ։

«Ո՞վ է պատասխան տալու, եթե Պուտինը հարձակվի Լիտվայի կամ Լեհաստանի վրա։ Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, որ ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում։ Բայց իրականում ոչ ոք չի տեսել, թե ինչպես է Դաշինքը գործում»,-ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031