Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է․ Ավանեսյան

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում վիրահատվել է Ադրբեջանից վերադարձած գերիներից Վագիֆ Խաչատրյանը. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան»,- գրել է նախարարը՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։

Ավելի վաղ, Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս հայ գերիների, այդ թվում նաև Վագիֆ Խաչատրյանին։ Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս