Գրենլանդիայի հարցը ՌԴ-ին բացարձակապես չի հետաքրքրում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գրենլանդիայի պատկանելիության հարցը Ռուսաստանին չի վերաբերում․ գրում է Reuters գործակալությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Դանիան պետք է լուծեն այդ հարցը։

Նշվում է, որ առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով խնդրին՝ Պուտինն ազդանշան տվեց, որ ՌԴ-ն չի առարկի Գրենլանդիայի նկատմամբ հսկողություն սահմանելու Թրամփի փորձերին։

«Գրենլանդիայում տեղի ունեցողը մեզ բացարձակապես չի հետաքրքրում։ Ի դեպ, Դանիան միշտ Գրենլանդիային վերաբերվել է որպես գաղութի և նրա նկատմամբ բավականին կոշտ է եղել, եթե ոչ դաժան։ Սակայն դա բոլորովին այլ հարց է, և հիմա դա գրեթե ոչ ոք չի հետաքրքրում», – ՌԴ անվտանգության խորհրդի նիստում ասել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031