Թրամփը նշել է, որ «Խաղաղության խորհուրդը» չի փոխարինի ՄԱԿ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր նոր «Խաղաղության խորհուրդը» աշխատի Միավորված Ազգերի Կազմակերպության հետ «համագործակցությամբ», չնայած քննադատել է ՄԱԿ-ին՝ սպասելիքները չարդարացնելու համար, հաղորդում է CNN-ը։

«Հենց որ այս խորհուրդը լիարժեք ձևավորվի, մենք կկարողանանք անել գործնականում այն ամենը, ինչ կցանկանանք և դա կանենք Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ ձևով», — ասել է նա Դավոսում: «Ես միշտ ասել եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը հսկայական ներուժ ունի: Այն դեռ չի օգտագործել այդ ներուժը, բայց այն հսկայական է»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Խաղաղության խորհուրդը», որը նա ստեղծել է գլխավորապես Գազայի վերականգնմանը նպաստելու համար, վերջնական արդյունքում «կարող է» փոխարինել ՄԱԿ-ին։

Տեսանյութեր

Լրահոս