«Խաղաղության խորհուրդն» այսուհետ պաշտոնական միջազգային կազմակերպություն է. Սպիտակ տուն
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը հայտարարել է, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունն ուժի մեջ է մտել և այսուհետ այն պաշտոնական միջազգային կազմակերպություն է հանդիսանում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը, հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ելույթ ունենալով ստորագրման արարողությունից հետո, հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնել փաստաթուղթը ստորագրած պետությունների ղեկավարներին։
Նա հավելել է, որ «նրանք, ովքեր կասկածներ ունեն՝ վերջնական արդյունքում կմիանան փաստաթղթին»։
«Մեզ կմիանան նաև ուրիշները։ Շատերն են ցանկանում մասնակցել այս նախագծին, քանի որ այն հաջողված լինելու հեռանկար ունի», — հավելել է նա։
Այսօր համաձայնագիրը ստորագրողների թվում չեն եղել խոշոր արևմտյան դաշնակիցներ. ոմանք մտահոգություն են հայտնել այս խորհրդի կողմից Միավորված ազգերի կազմակերպությանը փոխարինելու հնարավորության, ինչպես նաև այնպիսի երկրների հրավիրման կապակցությամբ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Բելառուսը։
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրել է նաև Նիկոլ Փաշինյանը։
