Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանության նախարարությունների միջև ադրբեջանա-ռուսական համագործակցության արդիական հարցերի շուրջ, քննարկել 2026 թվականի շփումների և փոխադարձ այցելությունների ժամանակացույցը։

Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կառուցողական հանձնառությունը՝ զարգացնելու երկկողմ երկխոսությունը և համագործակցությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում՝ համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակիցների փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031