Եվրոպայում քննարկում են միջուկային զենքի մշակումը՝ ԱՄՆ-ի հետ անհամաձայնությունների պատճառով. NBC

ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների ֆոնին եվրոպական երկրները քննարկում են իրենց միջուկային զինանոցները մեծացնելու և սեփական միջուկային զենքը ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Եվրոպական երկրները ուսումնասիրում են իրենց սեփական [միջուկային – խմբ.] զինանոցները մեծացնելու ուղիները՝ ԱՄՆ-ին վստահելու փոխարեն… Եվրոպացի առաջնորդները քննարկում են՝ արդյոք արժե հույսը դնել միջուկային զենք ունեցող Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վրա՝ ԱՄՆ-ի փոխարեն, թե՞ ստեղծել սեփական միջուկային զենքը»,- նշվում է հրատարակության մեջ՝ հղում անելով երեք բարձրաստիճան պաշտոնյաների։

Տեսանյութեր

Լրահոս