Ռուսաստանը պայման է դրել՝ որ դեպքում կվճարի Թրամփի նշած 1 միլիարդ դոլարը

««Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի չափով ներդրում կատարելը կպահանջի ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության ակտիվների ապասառեցում»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ՌԴ-ի կողմից ներդրվող 1 միլիարդ դոլարը պետք է ուղղվի Պաղեստինի վերականգնմանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ըստ վերջին տեղեկությունների, սկզբունքային համաձայնություն է տվել միանալ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» (Peace Council), սակայն որոշակի պայմաններով։

Դրանք են՝ Ռուսաստանը պատրաստ է վճարել այդ գումարը, բայց ոչ թե բյուջեից, այլ ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին: Նա շեշտել է, որ այդ 1 միլիարդը պետք է ուղղվի հատկապես Պաղեստինի և Գազայի հատվածի վերականգնմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և պաղեստինցի ժողովրդի հատուկ հարաբերությունները։

Պուտինը նաև առաջարկել է, որ ԱՄՆ-ում մնացած մյուս սառեցված ակտիվները հետագայում կարող են օգտագործվել ռազմական գործողություններից տուժած տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Պուտին, 1 միլիարդ դոլար, «Խաղաղության խորհուրդ» (Peace Council)

Տեսանյութեր

Լրահոս