Թրամփը Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի վճարել 1 միլիոն դոլար կառաջարկի. Daily Mail

«Թրամփը կարող է առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի վճարել 1 միլիոն դոլար, եթե բնակչությունը քվեարկի ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու օգտին»,-այս մասին գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, կղզու բնակչությունն այս պահին կազմում է 57 հազար մարդ։»

Հետևաբար, եթե նման առաջարկ իրականում արվի, ընդհանուր գումարը կկազմի մոտ 57 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Դոնալդ Թրամփը հետաքրքրություն է ցուցաբերում Գրենլանդիայի նկատմամբ. նա նմանատիպ գաղափար արծարծել էր նաև իր առաջին նախագահության ժամանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս