Էս սուտասանն 8 տարի է՝ մեզ խաբում է. եկավ, ասեց՝ Արցախը Հայաստան է, տուններս քանդեց. զոհվածի հայր

Զոհվածների ծնողները պահանջում են՝ իրենց որդիների աճյուններն Արցախից բերեն Հայաստան։

Զոհված զինծառայող Արթուր Արզումնյանի հայրը՝ Բորիկ Արզումանյանը, նշեց, որ իշխանությունները 2 տարի է՝ իրենց խաբում են։ Նրա խոսքով՝ ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի հետ մի քանի անգամ հանդիպել են, բայց նա էլ իրենց պահանջը չի կատարել։

«Փաշինյանը եկավ Արցախ, ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ» ու մեր տունը քանդեց։ Հիմա Ադրբեջանի հետ առևտուր են անում, վաղը մակարոն են բերելու, արտաշիրիմում անելը մեկ օրվա գործ է։

Մեր երեխաների շիրիմներն անտերա վիճակում են։ Ուրիշ բան չենք ուզում, մեր երեխաներին թող արտաշիրիմում անեն և բերեն այստեղ»,-ասաց Արցախում զոհվածի հայրը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ԱԳՆ, որտեղ ավելի քան 30 ծնողների ստորագրությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակ փոխանցեցին։ Նամակում նրանք հիշեցրել են, որ ստեղծված հումանիտար իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարության, այդ թվում ՝ արտաքին գործերի նախարարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Ծնողները պահանջում են 2-3 օրվա ընթացքում ընդունել իրենց:

Այդտեղից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031