Իսրայելի և Թուրքիայի մասնակցությունը Գազայի խաղաղության խորհրդին կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը․ Ուիթքոֆ
Իսրայելի և Թուրքիայի մասնակցությունը Գազայի խաղաղության խորհրդում, որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը և ներկայիս լարվածության մեղմմանը. հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Ես խոսեցի Նեթանյահուի հետ։ Նա գիտի, որ խորհրդին միանալը շատ կարևոր է։ Մենք գիտենք, որ Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև Կատարի միջև որոշակի լարվածություն կա։ Եվ մենք փորձում ենք ապահովել այս երկու երկրների միջև երկխոսությունը», – ասել է նա՝ CNBC-ին տված հարցազրույցում։
