Դոմոդեդովո օդանավակայանի նախկին սեփականատերերը խոշոր վարկերը չեն մարել. ТАСС
Դոմոդեդովո օդանավակայանի նախկին համասեփականատերերը խոշոր եվրոբոնդային վարկեր են վերցրել՝ դրանք մարելու համար օգտագործելով բյուջետային միջոցները. վարկերը դեռևս չմարված են, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության աղբյուրը։
Նրանք խոշոր վարկ են վերցրել, որը մարելու համար օգտագործել են Ռուսաստանի Դաշնության բյուջեից օդանավակայանին հատկացված միջոցները»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել օդանավակայանի հետ կապված 32 կազմակերպության, ինչպես նաև՝ հոլդինգի նախկին սեփականատեր Դմիտրի Կամենշչիկի և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Կոգանի դեմ։ Պահանջները վերաբերում էին «Դոմոդեդովո» խմբի ընկերությունների օտարերկրյա ազդեցության տակ անցմանը։ 2025 թվականի ամռանը Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանն օդանավակայանը հայտարարել է պետական սեփականություն։
