Մենք ուզում ենք սառույցի մի կտոր, և նրանք այն մեզ չեն տալիս. Ինչի՞ մասին է խոսել Թրամփը Դավոսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել  Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը և մանրամասնում. «Ինչպես և սպասվում էր, նրա ելույթի մեծ մասը նվիրված էր Գրենլանդիային՝ «սառույցի մի կտորի», որը, նրա կարծիքով, պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Թրամփը նաև խոսեց Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտության, ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներդրման և իր վարչակազմի բազմաթիվ հաջողությունների մասին։

Թրամփը Շվեյցարիա ժամանեց նախատեսվածից ուշ՝ իր Air Force One-ի անսարքության պատճառով։  Չնայած դրան, Թրամփի ելույթը ֆորումում սկսվեց ժամանակին։ Նա իր ելույթը սկսեց՝ քննադատելով նախորդ ամերիկյան վարչակազմը։

Նա ասաց, որ դեմոկրատները մեծապես թուլացրել են Միացյալ Նահանգները թե՛ տնտեսապես, թե՛ միջազգային ասպարեզում, բայց, ըստ Թրամփի, ինքը և իր թիմը կարողացել են շտկել դա։

«Մեր տնտեսությունը ծաղկում է», – հայտարարեց նա։

Մյուս կողմից, Թրամփը կարծում է, որ եվրոպական մայրցամաքը սխալ ուղի է ընտրել։ «Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ, որ այն ծաղկի, բայց այն սխալ ուղղությամբ է շարժվում», – հայտարարեց Թրամփը։

«Ես անհապաղ բանակցություններ եմ փնտրում Գրենլանդիան ձեռք բերելու համար»։

Եվրոպային քննադատելուց հետո, ինչպես և սպասվում էր, Թրամփը անցավ իր ելույթի հիմնական թեմային՝ ԱՄՆ-ի պահանջներին Գրենլանդիայի նկատմամբ, որը Դանիայի թագավորության մաս է կազմում։

Թրամփն ասաց, որ կղզում Դանիայի ներկայության «ոչ մի հետք» չկա, և որ միայն Միացյալ Նահանգները կարող է պատշաճ կերպով պաշտպանել և զարգացնել «այս հսկա սառցե կտորը»»։

Տեսանյութեր

Լրահոս