Դեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Արիզոնա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը. հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

Ընդունելությանը դեսպանը շփումներ է ունեցել նահանգի առաջատար գործարարների, քաղաքական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Թրամփ-Քենեդի կենտրոնի նախագահ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ռիկ Գրենելի հետ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կատարի, Լիբանանի, Ադրբեջանի և Հունգարիայի դեսպանները, ինչպես նաև Չեխիայի և Վիետնամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ, Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկելով Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031