ԵՄ-ն վախենում է Եվրոպայի վրա Թրամփի ճնշումից. Bild

Եվրոպական կառավարությունները վախենում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զգալի ճնշում գործադրել իրենց վրա՝ առաջարկելով իր ղեկավարությամբ ստեղծել ՄԱԿ-ին մրցակից կազմակերպություն, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից ստեղծված Խաղաղության խորհուրդը կարող է փոխարինել ՄԱԿ-ին, քանի որ այդ կազմակերպությունը դեռևս շատ օգտակար չի եղել։

«Եվրոպայի ներսում բանակցություններին ծանոթ աղբյուրները Bild-ին հայտնել են, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել Դավոս կատարած իր այցը՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ) մրցակից կազմակերպություն գործարկելու և համաշխարհային քաղաքականության մեջ իր ազդեցությունը հետագայում ամրապնդելու համար»,- հաղորդում է հրատարակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031