Բաժիններ՝

ՌԴ-ում օտարերկրացիները պետք է կեցության վկայագիրը փոխարինեն 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո. ՆԳՆ

Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից:

«Օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը պատկանում է այն փաստաթղթերի թվին, որը ենթակա է փոխարինման 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո», – ասել են ծառայությունում:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերով ստորաբաժանում կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Անձնագրային-այցագրային ծառայության Դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկություն: Նրանք, ովքեր գտնվում են Մոսկվայում, կարող են դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի Մոսկվայի պետական բյուջետային հիմնարկություն:

Օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը 14, 20 կամ 45 տարեկան դառնալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031