Բաժիններ՝

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը վերահրապարակել է այն պնդումը, թե ChatGPT-ն կապված է ինքնասպանության մի քանի դեպքերի հետ՝ կոչ անելով օգտատերերին հրաժարվել առաջատար չաթ-բոտից։ Դրանից հետո OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանին հանդես է եկել պաշտպանական հայտարարությամբ՝ քննադատելով Grok-ը և Tesla-ն։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Մասկը վերահրապարակել է այն պնդումը, որ «ChatGPT-ը կապված է 9 մահվան դեպքի հետ և դեպքերից 5-ում դրա փոխազդեցությունները, ըստ հաղորդումների, հանգեցրել են ինքնասպանության, այդ թվում՝ դեռահասների և մեծահասակների շրջանում։

Նա սրան կից հանդես է եկել չաթ-բոտից հեռու մնալու հանրային կոչով՝ գրելով. «Թույլ մի՛ տվեք ձեր մերձավորներին օգտագործել ChatGPT»:

Մի քանի ժամ անց Ալթմանը կտրուկ քննադատել է Grok ընկերությունը, որը քննադատության է ենթարկվում առանց համաձայնության սեքսուալ բնույթի պատկերներ ստեղծելու համար, ինչպես նաև անդրադարձել է Tesla-ի ինքնակառավարման գործառույթին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս