Էստոնիան 2022 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրել է 805 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Էստոնիան 805 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել, հաղորդում է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարության խոսնակ Ինես Էդուրին։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինումը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։

«2022 թվականի սկզբից մենք Ուկրաինային տրամադրել ենք 805 միլիոն եվրոյի ռազմական օգնություն։ Եթե հաշվի առնենք նաև Պաշտպանության ուժերի ծախսերը, որոնք կապված են Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հետ (Էստոնիայի զինված ուժերի կողմից մոտ 1500 ուկրաինացի զինվորների մարզումը – խմբ.), ապա ընդհանուր գումարը կկազմի 815 միլիոն եվրո»,- նշել է Էդուրը։

Տեսանյութեր

Լրահոս