«Այն կընկնի Արեգակի վրա». գիտնականները պատմել են տիեզերքում նոր հայտնագործության մասին
Գիտնականները 2026 թվականին հայտնաբերել են առաջին գիսաստղը, որը կայրվի Արեգակի վրա այս գարնանը, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան՝ հղում անելով Միջազգային աստղագիտական միության տվյալներին։
Հայտնաբերված երկնային մարմինը անվանվել է C/2026 A1 (MAPS):
Գիտնականներն ընդգծում են, որ գիսաստղի կյանքը մոտենում է ավարտին, և այն ապրիլին կընկնի Արեգակի վրա։
