Նշվել է լավագույն տեսախցիկ ունեցող սմարթֆոնը
Versus պարբերականի մասնագետները համեմատել են ֆլագման տեսակի սմարթֆոնների տեսախցիկները։ Արդյունքները հրապարակվել են YouTube-ում։
Փորձարկումներին մասնակցել են տասներկու պրեմիում սարքեր՝ iPhone 17 Pro Max, Galaxy S25 Ultra, Pixel 10 Pro XL, Sony Xperia 1 VII, OnePlus 15, Xiaomi 17 Pro Max և այլ սարքեր: Բլոգերները կիսվել են սարքերի հիմնական տեսախցիկներով արված լուսանկարներով, ապա խնդրել են իրենց հետևորդներին ընտրել լավագույնը: Կույր փորձարկումից հետո (դիտողները չգիտեին, թե յուրաքանչյուր լուսանկար որ տեսախցիկով է արված), հաղթող է ճանաչվել Vivo X300 Pro-ն:
Այսպիսով, iPhone 17 Pro Max-ը առաջին փուլում հաղթել է Xiaomi 17 Pro Max-ին, սակայն հաջորդ փուլում պարտվել է Google Pixel 10 Pro XL-ին:
Եզրափակիչ փուլում Nothing սարքը ստացել է հետևորդների ձայների ընդամենը 8 տոկոսը։ Google Pixel 10 Pro XL-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 45 տոկոսը։ Չինական Vivo X300 Pro ֆլագման սարքը հռչակվել է հաղթող՝ օգտատերերի 47 տոկոսի քվեների շնորհիվ:
