Թրամփը ցանկանում է վճռական ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր տարբերակներ և իր օգնականներին հանձնարարել է հանդես գալ նման առաջարկներով, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Անցյալ շաբաթ նախագահ Թրամփը հրաժարվեց Իրանին հարվածներ հասցնել, սակայն շարունակում է պնդել, որ իր օգնականները ներկայացնեն ավելի «վճռական» ռազմական տարբերակներ»,- պնդում է հրատարակությունը։

Աղբյուրների համաձայն, Թրամփը հանձնարարել է Պենտագոնում և Սպիտակ տանն իր օգնականներին մշակել մի շարք ռազմական տարբերակներ՝ ուղղված Իրանում ռեժիմի փոփոխությանը։ Հրատարակության տվյալներով՝ այս ֆոնին ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիր և F-15E կործանիչներ, ինչը կարող է նշանավորել ավելի մեծ ռազմական ուժի կուտակման սկիզբը։

Տեսանյութեր

Լրահոս