Մակրոնը Դավոսից հեռացել է առանց Թրամփի հետ հանդիպելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից հեռացել է առանց իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության: Այս մասին հաղորդում է Politico-ն:

«Մակրոնը երեքշաբթի օրը Դավոսից հեռացել է առանց Թրամփի հետ անձնական հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության, չնայած նրան, որ այս շաբաթվա վերջում ԱՄՆ նախագահին Փարիզ էր հրավիրել, ինչի մասին հաղորդագրությունը Թրամփը հրապարակել էր սոցցանցերի իր էջում»,- նշվում է հրապարակման մեջ։

Հրապարակումը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ընդհակառակը, դեռևս հույս ունի բանակցություններ վարել Թրամփի հետ հունվարի 21-ին կայանալիք ֆորումի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս