«Ուկրաինան Դավոսի գլխավոր թեման դարձնելու փորձը ձախողվել է». Կիրիլ Դմիտրիև
Դավոսում հանդիպումները կառուցողական են, և ավելի ու ավելի շատ մարդիկ են ընդունում Ռուսաստանի դիրքորոշման ճշմարտացիությունը. հայտնել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ի դեպ, չնայած 2022 թվականից ի վեր Ռուսաստանի իշխանություններին պաշտոնապես չեն հրավիրել՝ հունվարի 20-ին Դմիտրիևը ժամանել է Դավոս:
The Financial Times-ի տվյալներով՝ ի սկզբանե Համաշխարհային տնտեսական ֆորումի առանցքային թեման Ուկրաինայի հակամարտությունն էր, սակայն ԵՄ առաջնորդները, որոնք պատրաստվում են հանդիպումներ ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկումների կիզակետը տեղափոխել են Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
Դմիտրիևը նաև իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները չեն դարձել 2026 թվականի ֆորումի գլխավոր թեման՝ նշելով, որ «Ուկրաինան Դավոսի գլխավոր թեման դարձնելու փորձը ձախողվել է»։
