Ի՞նչ են պատմում Իրանից Թուրքիա մեկնած իրանցիները
Իրանում արդեն 21 օր է, ինչ շարունակվում են բողոքի ակցիանները, սակայն դրանք չեն խոչընդոտում քաղաքացիների սահմանային տեղաշարժին, և իրանցիների մուտքն ու ելքը Թուրքիա շարունակվում է բնականոն ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական իշխամամերձ «SABAH» թերթի թղթակիցներն Իրանում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ մանրամասներ հավաքելու համար մեկնել են թուրք-իրանական սահմանի Քափըքյոյի անցակետ։ Սահմանային անցակետով Թուրքիա մուտք գործող և իրանցի քաղաքացիները հայտնել են, որ ինտերնետի անջատման պատճառով կապի ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ բողոքի ցույցերն աստիճանաբար նվազում են։
Նրանք նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Իրանում առևտրային գործունեություն իրականացնելը լուրջ դժվարություններ է առաջացնում՝ միաժամանակ շեշտելով, որ չեն ընդունում իրենց երկրի ներքին գործերին այլ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտությունը։
Իրանցի քաղաքացիներից մեկը, փորձելով նկարագրել երկրի տնտեսական վիճակն, ասել է․ «Եթե մենք տնտեսապես երկու երկրից վատ ենք ապրում, ապա երեք երկրից ավելի լավ վիճակում ենք»։
Իրանցիների մեծ մասը նշել է, որ սիրում են իրենց երկիրը, դրոշը, իրենց նախագահին և չեն ցանկանում, որ շահը վերադառնա։
