Ռուս զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղությունը Թուրքիան է

Ռուսական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 2025-ին ռուս զբոսաշրջիկների վաղ ամրագրումներում առաջատար դիրքը Թուրքիայինն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տուրօպերատորների տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրել է ուղևորությունը հենց Թուրքիա՝ օգտվելով վաղ ամրագրումների առավելություններից և համեմատաբար կայուն գներից։

Թուրքիայի, Եգիպտոսի և Թայլանդի ուղղություններով գների զգալի փոփոխություն չի գրանցվել, ինչը խթանել է այս պահանջարկը և Թուրքիան շարունակել է մնալ ռուս զբոսաշրջիկների ամենասիրած ուղղությունը՝ առաջ անցնելով Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) և մի շարք այլ զբոսաշրջային ուղղություններից։

Այս համատեքստում ընդգծվում է, որ ռուս զբոսաշրջիկների համար ամենաքիչ նախընտրելի ուղղությունները մնում են եվրոպակայն երկրները, ինչը պայմանավորված է մի շարք սահմանափակումներով (ռուս-ուկրաինական պատերազմից հետո) և միջազգային այլ արժույթների նկատմամբ ռուբլու արժեզրկմամբ:

Տեսանյութեր

Լրահոս