Քանի որ այս երկրում արդարադատությունը հոգևարքի մեջ է, միակ բանը, որն ազդում է իշխանությունների վրա, հանրության ձայնն է. Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը գրել է․ «Նարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից։ Նա հրաժարվել է սննդից՝ ի նշան բողոքի, քանի որ կալանավորվել է բացարձակապես առանց հիմքերի։

Նրա առողջական վիճակը ներկայում խիստ վտանգված է։ Յուրաքանչյուր պահի անդառնալի զարգացումներ կարող են տեղի ունենալ նրա օրգանիզմում։

Քանի որ այս երկրում արդարադատությունը հոգևարքի մեջ է, միակ բանը, որն ազդում է այս իշխանությունների վրա, հանրության ձայնն է, աղմուկն է։

Ես միանում եմ այդ աղմուկին, բարձրացնում եմ իմ ձայնը և կոչ անում նույնն անել։ Մարդու կյանքի մասին է խոսքը…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031