Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար․ Երևանի քաղաքապետարան

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը՝ մանրամասնելով․«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում:

Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031