ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում՝ անտարբերության մատնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգային խախտումները. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր ՄԻՊ գրասենյակի առջև «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցների խորհրդանշական ակցիային՝ արձանագրմամբ. .«Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած եւ այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական եւ մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։

Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում՝  անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։

Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլեւ նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար։

#Republicans #dictatorship #PoliticalPrisoners»:

Տեսանյութեր

Լրահոս