Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում փետրվարի 16-19-ը․ տեր Եսայի

Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

«Հարկ է ընդգծել, որ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Բացառություն է Ազգային-եկեղեցական ժողովը։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- ասաց հոգևորականը։

Նրա խոսքով՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս