Գլոբալ տաղանդի մրցունակություն 2025 զեկույցի համաձայն՝ 2023թ.. համեմատ Հայաստանը նահանջել է 4 տեղով
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակվել է Գլոբալ տաղանդի մրցունակություն 2025 զեկույցը։ 2023թ.-ի համեմատ Հայաստանը նահանջել է 4 տեղով և զբաղեցնում է 59-րդ։
Հատկապես ցածր են Հայաստանի ցուցանիշները Աճ բաղադրիչով, որը հիմնականում վերաբերում է կրթությանը։ 2023թ.-ին Աճ բաղադրիչով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում էր։ 2025թ-ին Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը 135 երկրների շարքում։
Աճ բաղադրիչի Ֆորմալ կրթություն ցուցիչով Հայաստանը 94-րդ տեղում է, 2023թ.-ին՝ 87-րդ տեղում էինք։
Հատկապես մեծ է նահանջը Ցկյանս կրթություն (Lifelong Learning) ցուցիչով։ 2023թ.-ին Հայաստանը 98-րդ տեղում էր։ 2025թ.-ին Հայաստանը զբաղեցրել է 112-րդ տեղը։
Առաջընթաց է արձանագրվել է Բարձրագույն կրթության ծախսեր ցուցիչով։ 2023թ.-ին Հայաստանը 100-րդ տեղում էր, 2025թ.-ին հայտնվել ենք 91-րդ տեղում։
Երիտասարդների ներառում ցուցիչով էլ Հայաստանը 86-րդ տեղից բարձրացել է 81-րդ տեղ»։
