Խաղաղություն բերող մարդիկ պետք է նորմալ շոր հագնեն. էլի ենք տալու փող. Ալեն Սիմոնյանը՝ իրենց բարձր աշխատավարձերի մասին

Այն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների աշխատավարձերը բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արհեստավարժ լինեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այն մարդիկ, ովքեր տատիկ-պապիկների հոսանքի վարձի գործով են զբաղվում, խաղաղություն են բերում ու պետության բոլոր ուղղություններով աշխատում են ու ամեն ինչի մեջ մեղադրվում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գնան ու, վերջիվերջո, իրենք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսում աշխատի»,- ասաց նա։

Սիմոնյանը շարունակեց կրկնել նույն թեզը, թե այսօր զինվորականներ ու ուսուցիչներ կան, ովքեր պատգամավորներից ավելի բարձր աշխատավարձ են ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031