2016-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանը տարածաշրջանի համար ոչ թե «խաչմերուկ» էր, այլ գործոն. Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թույլ տվեք օրվա թրենդին միանալ ոչ թե իմ 2016-ի և 2026-ի լուսանկարներով, այլ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի և այսօրվա Հայաստանի տարբերությունները մատնանշող այս քարտեզը հրապարակելով՝ որպես «մինչև և հետո»։
2016-ին Արցախը հայկական էր։
Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն։
Հայոց բանակը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաղթել էր թշնամուն (իհարկե, անգամ դրանից շատերը դժգոհ էին)։
Հ.Գ. 2016-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանը տարածաշրջանի համար ոչ թե «խաչմերուկ» էր, այլ գործոն։
Ոչ թե աշխարհաքաղաքական իրադարձությունների դիտորդ, այլ՝ մասնակից։
#Սերժ_Սարգսյան»։

Screenshot
