Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ վիզայի դիմորդներին

Ծանուցում վիզայի դիմորդների համար, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա Դեսպանատունը իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։

Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։

Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031