TRIPP-ի շրջանակում ներդրվելիք բարձր տեխնոլոգիաները կկիրառվեն նաև «Զվարթնոցում». Փաշինյան

TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում` ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։

Նա կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:

Փաշինյանն իր խոսքում նաև նշել է, որ 2018 թվականի համեմատ Հայաստանում ՏՏ ընկերությունների թիվն աճել է ավելի քան 12 անգամ, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության ներդրման կարևորությունը, տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։

Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման:

«Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս