Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը. Հայաստանի Ժուռնալիստների միություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խորին ցավակցություններն է հայտնել Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին:

«ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ

Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ հեռուստահաղորդավար, դերասան, Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը՝ մարդ, ով անգամ ամենածանր առողջական դրության մեջ այդպես էլ երբեք չկորցրեց լավատեսությունը, հումորի զգացումը, հույսը, որ մի օր ամեն բան լավ կլինի:

Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը:
Զառան բարի էր, ներողամիտ, քաղցրախոս, սուր անկյունները հարթող, ինքնաբավ, ու նրա բացը դժվար է լինելու լրացնել մեր հեռուստատեսությունում:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորին ցավակցություններն է հայտնում Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու բարեկամներին, նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին:
Լույսերի մեջ մնաս, Զառա ջան»,- գրված է միության ցավակցագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031