Կոպենհագենում բողոքի ակցիա է՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ցուցարարները հավաք են անցկացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան Վաշինգտոնի վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի դեմ. հայտնում է Guardian-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքապետարանի առջև՝ Դանիայում և Գրենլանդիայում նախատեսված մի շարք գործողությունների շրջանակներում։

«Ցույցերն ուղղված են Դոնալդ Թրամփի և Գրենլանդիան զավթելու նրա ծրագրերի դեմ»,-նշում է աղբյուրը՝ մատնանշելով, որ ցույցերն ընթանում են «Ձեռքերը հեռու Գրենլանդիայից» կարգախոսով։

Հաղորդվում է, որ ցուցարարները պլանավորում են շարժվել դեպի ԱՄՆ դեսպանատուն։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։

Տեսանյութեր

Լրահոս