Բաժիններ՝

Մարինա Վլադին Վիսոցկու սիրային նամակները փոխանցել է Ռուսաստանին

Ռուսական արմատներով ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարինա Վլադին Ռուսաստանին է փոխանցել խորհրդային դերասան և հեղինակային երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ սիրային նամակագրությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային արխիվային գործակալության ղեկավար Անդրեյ Արտիզովը:

Վլադին և Վիսոցկին ամուսնացած են եղել 1970-1980 թվականներին, Վլադին այժմ 87 տարեկան է:

«Մարիան Վլադին խնդրել է իր կենդանության օրոք չհրապարակել փոխանցված նամակները, և Ռոսարխիվը կատարում է այդ խնդրանքը», – ասել է Արտիզովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Հիշեցնենք` անցյալ տարի լրացավ Վիսոցկու մահվան 45-րդ տարին։ Նա ծնվել է 1938 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում և եղել է ԽՍՀՄ ամենահայտնի հեղինակային երգիչներից մեկը՝ կատարելով իր գրած երգերն ու բանաստեղծությունները։ Վիսոցկին բազմաթիվ վառ դերեր է ունեցել նաև կինոյում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս