Գերմանիայում չեն բացառում 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հնարավորությունը՝ Գրենլանդիայի հարցում ԱՄՆ դիրքորոշման պատճառով
Գերմանացի քաղաքական գործիչ Յուրգեն Հարդտը, որը Գերմանիայի խորհրդարանի անդամ է և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի զինակիցը, հայտարարել է Գերմանիայի կողմից 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հնարավորության մասին՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին փոխանցում է championat.com-ը։
«Մրցաշարի չեղարկումը կարող է դիտարկվել միայն որպես վերջին միջոց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գրենլանդիայի հարցում ուշքի բերելու համար։
Մրցաշարը նրա համար մեծ նշանակություն ունի»,-ասել է Հարդտը։
