Դատավոր Էդգար Հովհաննիսյանի աբսուրդային որոշումը. ԲԴԽ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ

Դատավոր Էդգար Հովհաննիսյանի աբսուրդային որոշումը. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի իր աշխատանքում

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը լրատվամիջոցներից մեկին «ավետել էր», որ  դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում:

ԲԴԽ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի բողոքի վերաբերյալ հայց ապահովման միջոց կիրառող դատավորը Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն է։ Նրա որոշմամբ է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվելու Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում։

Փաստորեն Արմավիրի մարզի դատավորն էլ է կարծում, որ Գևորգ եպիսկոպոսը գործի է գնացել Մասյացոտն թեմ։

Տեսանյութեր

Լրահոս