Բաժիններ՝

Օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, հայցվոր Արման Սարոյանին վերականգնել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այո՛, սխալ չեք կարդում. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՈՒՄ։

Օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»։

Միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը ապօրինի դատական վեճի առարկա դարձնելը բավարար է ՀՀ աթեիստ իշխանության՝ Հայոց եկեղեցու դեմ ուղղված գործողությունների բնույթը պատկերացնելու համար, դրանում հոգևոր ոչինչ չկա։

Հաջորդը հավանաբար կարգալույծ հռչակված քահանաներին սեփական հայցերի հիման վրա դատական կարգով կրկին «ձեռնադրելն» է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս