Ոստիկանները հարձակվել են 14 տարեկան արցախցի երեխայի վրա, բիրտ ուժ կիրառել. Ռոման Երիցյան

Ոստիկանները, 14 տարեկան տղային կասկածելով հանցագործության համար, հարձակվել են նրա վրա և բիրտ ուժ կիրառելով՝ ձերբակալել շքամուտքից․ այս մասին Facebook-ի իր էջում պատմում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ենթադրաբար կասկածել են ինչ-որ հանցագործության կատարման մեջ, ու հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, այդ հարցում կարծում եմ նաև համոզվել են ոստիկանները, որովհետև երեխային շուտով բաց են թողել», – հավելել է Երիցյանը։

Ոստիկանները մի քանի հոգով են եղել, 14-ամյա տղային ձերբակալել և տեղափոխել են Նոր Նորքի բաժին։ Փաստաբանի պնդմամբ՝ տեղափոխման գործընթացը զուգորդվել է երեխայի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելով և սպառնալիքներով։ Երեխան ոստիկանության բաժնում գտնվել է առանց հոգեբանի ներկայության․ վերջինս բավականին ուշ է ժամանել, իսկ ծնողը դեպքի մասին տեղեկացել է 2-3 ժամ հետո։

Այս պահին երեխային բաց են թողել․ «Երեխան գտնվում է հոգեկան շատ խիստ հուզված և լարված վիճակում, և այս պահի դրությամբ ունի հոգեբանի ներգործության խիստ անհրաժեշտություն», – նշել է Երիցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031