Հռոմում համատեղ կոմյունիկե է ստորագրվել, որի դրույթները հաստատում են Հայ և Կաթոլիկ եկեղեցիների հավասար կարգավիճակը. Միքայել Մալխասյան
Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «2000 թ. նոյեմբերի 9-ին Հռոմում համատեղ կոմյունիկե է ստորագրվել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև, որի դրույթները հաստատում են Հայ և Կաթոլիկ եկեղեցիների հավասար կարգավիճակը, առաքելահաստատ հիմքերը, ուղղափառ (այսինքն` ճշմարիտ) դավանանքը.
«We … believe in One, Catholic, Apostolic and Holy Church. The Church, as the Body of Christ, indeed, is one and unique. This is our common faith, based on the teachings of the Apostles and the Fathers of the Church. We acknowledge furthermore that both the Catholic Church and the Armenian Church have true sacraments, above all – by apostolic succession of bishops – the priesthood and the Eucharist»։
Սա չափազանց կարևոր էր Հայ Եկեղեցու համար, որովհետև հարյուրամյակներ շարունակ` դեռևս Կիլիկյան Հայաստանի ժամանակներից, Կաթոլիկ եկեղեցին փորձում էր գերակա և ավելի բարձր դիրք պարտադրել Հայ Եկեղեցուն, իսկ սույն փաստաթղթով Գարեգին Բ Հայրապետին հաջողվել է նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները։
Կոմյունիկեի տեքստը` Վատիկանի պաշտոնական կայքում»:
