«Նայում ես իշխանական քարոզչության այն կեղծագույն թեզը, թե Գարեգին Բ Հայրապետին միայն Ռուսաստանում են հարգել, և համադրում ես փաստերը, լրիվ այլ իրականության հետ գործ ունենք». Միքայել Մալխասյան

Միքայել Մալխասյանը գրում է. «2001 թ. դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ելիսեյան պալատում մեծ պատվի արժանացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Գարեգին Բ-ին շնորհվեց Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգևի` Légion d’Honneur (Պատվո լեգեոն) շքանշանի Commandeur աստիճանը։ Պարգևատրման ժամանակ Ֆրանսիայի նախագահը, շեշտելով հայ համայնքի մեծ ներդրումը Ֆրանսիայի զարգացման գործում, Վեհափառին ուղղեց հետևյալ խոսքերը. «Նրանք Ֆրանսիա բերեցին իրենց քաջ ոգին, իրենց ջանասիրությունը, տաղանդներն ու մեծահոգությունը` հարստացնելով ֆրանսիական մշակույթն ու քաղաքակրթությունը»։

Հ.Գ. Նայում ես իշխանական քարոզչության այն կեղծագույն թեզը, որ շարունակ պնդում են, թե Գարեգին Բ Հայրապետին իբր միայն Ռուսաստանի Դաշնությունում են հարգել ու պատվել, և համադրում ես փաստերը, լրիվ այլ իրականության հետ գործ ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031