Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ՊԵՏՔ Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ:

Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը:

Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս