Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ վարչության անդամները պետք է որոշեն՝ ինքը լինի՞ ցուցակում, թե՞ ոչ. «Կուսակցությունը որդեգրել է քաղքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն։ Ցավոք, կուսակցական իմ շատ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ տեղեկացված չեն, թե  ինչու ինձ թույլ չի տրվել ցուցակում ընդգրկվել։ Առաջիկա ընտրություններում, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, ես չեմ լինի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ, որ  ցանկություն էլ չունեմ լինելու նախընտրական ցուցակում, անգամ՝ բողոքարկելուց հետո»,-ասաց նա։

Սարգսյանը նաև նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել և դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում. «Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում»։

Տեսանյութեր

Լրահոս