«Եթե ստիպված չեք, դուրս մի՛ եկեք փողոց». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Իրանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին. «Եթե ստիպված չեք, դուրս մի՛ եկեք փողոց և հետևե՛ք պաշտոնական հայտարարություններին»: Բացի այդ, նշվել է, որ արտակարգ իրավիճակների պարագայում կարող են կապ հաստատել 24/7 գործող հյուպատոսական զանգերի կենտրոնին և կամ մոտենալ Իրանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս հայտարարութունը թուրքական կողմն արել է Իրանում արդեն 2 շաբաթ ավել ընթացող հակակառավարական ցույցերի ֆոնին: Ըստ «Մարդու իրավունքների կազմակերպությունների» (HRANA)՝ հունվարի 15-ի դրությամբ մահացել է 2615 մարդ, իսկ ձերբակալվել՝ 18.470-ը:

Նշենք, որ ցույցերի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ, որոնք կոչ էին արել երկիրը լքել Թուրքիայի տարածքով, ինչից հետո էլ հիմնականում երկքաղաքացիություն ունեցող և այլ երկրի քաղաքացիներ սկսել էին Վան և Աղրը նահանգների անցակետերով հատել սահմանը:

Թուրքական մամուլում ընդգծվում է, որ չնայած Թուրքիան Իրանի հետ արմատական հարևանական հարաբերությունների շնորհիվ շարունակում է բաց պահել իր դեսպանությունը, տարածաշրջանի ռազմական ակտիվությամբ պայմանավորված (նկատի է առնվել ԱՄՆ-ի կողմից միջամտելու սպառնալիքները:- խմբ.) չափազանց կարևոր է հետաձգել քաղաքացների զբոսաշրջությունը:

Տեսանյութեր

Լրահոս