Երբ որոշ գեներալներ և պաշտոնյաներ իրենց որդիներին փախցնում էին Արցախից, կային հրամանատարներ, որ իրենց որդիներին ամենավտանգավոր դիրքերն էին ուղարկում. Գուրգեն Վարդանյան

«2020թ. սեպտեմբերի 27ին Մինասյան Աշոտը 114 հոգանոց կամավորական ջոկատով մեկնեց Արցախ,- գրել է քաղաքագետ Գուրգեն Վարդանյանը և մանրամասնել,- Ջոկատը տեղակայվեց Հադրութ Ֆիզուլի հատվածի դիրքերում, որտեղ իսկական մսաղաց էր։

Առաջին օրը տեղի հրամանատարությունը Մինասյանի հետ զրույցում մտահոգություն, հայտնեց, որ պոստերից մեկը շատ վտանգավոր է, բոլոր ուղղություներից դիտարկվում է, զինվորները խուսափում են այդ պոստում մնալուց, Մինասյանը ասաց` որդիս իր ընկերների հետ կպահեն այդ պոստոը ու պահեցին մինչեւ վերջ։

Պատմությունը տեսակի մասին է. երբ որոշ գեներալներ և բարձրաստիճան պաշտոնյաներ մեշոկների մեջ, մեքենաների բագաժնիկներում թաքցրած, իրենց որդիներին փախցնում էին Արցախից, կային հրամանատարներ, որ իրենց որդիներին ամենավտանգավոր դիրքերն էին ուղարկում, որովհետեւ Հայրենիքը անհամեմատ ավելի թանկ էր»:

Տեսանյութեր

Լրահոս